Արթուր Ալեքսանյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել 🎥
Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ձեռքի սեղմման ուժի համաշխարհային ռեկորդ է սահմանել, հայտնում է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
33-ամյա Ալեքսանյանը ձեռքի սեղմման ուժի հատուկ սարքով գրանցել է 195 ֆունտ արդյունքը։ Նա գերազանցել է իրանցի Ամիռեզա Մասումիին, որը ցույց էր տվել 186,6 արդյունքը։
Նշենք, որ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պայքարը կսկսի ապրիլի 12-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արթուր Ալեքսանյան, Ըմբշամարտ