Արգենտինայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար
Արգենտինայի հավաքականի պաշտոնական կայքում հրապարակվել են այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են` մասնակցելու աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի առաջիկա հանդիպումներին։
«Ալբիսելեստեի» գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ – Էմիլիանո Մարտինես («Աստոն Վիլլա»), Խուան Մուսո («Ատալանտա»), Ֆրանկո Արմանի («Ռիվեր Փլեյթ»), Էստեբան Անդրադա («Մոնտերեյ»)
Պաշտպաններ – Նահուել Մոլինա («Ուդինեզե»), Գերման Պեցիելա («Բետիս»), Լուկաս Մարտինես («Ֆիորենտինա»), Նիկոլաս Օտամենդի («Բենֆիկա»), Գոնսալո Մոնտիել, Մարկոս Ակունյա (երկուսն էլ` «Սևիլիա»), Լիսանդրո Մարտինես, Նիկոլաս Տալյաֆիկո (երկուսն էլ` «Այաքս»)
Կիսապաշտպաններ – Գվիդո Ռոդրիգես («Բետիս»), Ջովանի Լո Չելսո («Տոտենհեմ»), Ալեքսիս Մաքալիսթեր («Բրայթոն»), Էմիլիանո Բուենդիա («Աստոն Վիլլա»), Ռոդրիգո դե Պաուլ («Ատլետիկո Մադրիդ»), Նիլոաս Գոնսալես («Ֆիորենտինա»), Լեանդրո Պարեդես, Անխել Դի Մարիա (երկուսն էլ` ՊՍԺ), Ալեխանդրո Պապու Գոմես, Լուկաս Օկամպոս (երկուսն էլ` «Սևիլիա»)
Հարձակվողներ – Պաուլո Դիբալա («Յուվենտուս»), Անխել Կոռեա («Ատետիկո Մադրիդ»), Խուլիան Ալվարես («Ռիվեր Փլեյթ»), Լաուտարո Մարտինես, Խոակին Կոռեա (երկուսն էլ` «Ինտեր»)
Հավելենք, որ հավաքական չի հրավիրվել Լեո Մեսսին, ով, ճիշտ է, ապաքինվել է կորոնավիրուսից, սակայն դեռևս չի հաղթահարել դրա հետևանքները։
Նշենք, որ Արգենտինայի հավաքականը հունվարի 28-ին կմրցի Չիլիի, իսկ փետրվարի 2-ին` Կոլումբիայի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Ալեխանդրո Գոմես, Ալեքսիս Մաքալիսթեր, Անխել Կոռեա, Անխել-դի-Մարիա, Արգենտինայի հավաքական, Գերման Պեցիելա, Գոնսալո Մոնտիել, Գվիդո Ռոդրիգես, Էմիլիանո Բուենդիա, Էմիլիանո Մարտինես, Էստեբան Անդրադա, Լաուտարո Մարտինես, Լեանդրո Պարեդես, Լիոնել Սկալոնի, Լիսանդրո Մարտինես, Լուկաս Մարտինես, Լուկաս Օկամպոս, Խոակին Կոռեա, Խուան Մուսո, Խուլիան Ալվարես, Մարկոս Ակունյա, Նահուել Մոլինա, Նիկոլաս Գոնսալես, Նիկոլաս Տալյաֆիկո, Նիկոլաս Օտամենդի, Պաուլո-Դիբալա, Ջովանի Լո Չելսո, Ռոդրիգո դե Պաուլ, Ֆրանկո Արմանի