Արարատ-Արմենիան եվրոպական առաջնությունների շրջանակում ամենաքիչն է գոլ բաց թողնում
Պարզվում է՝ VBet Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող երկու ակումբ բավական ամուր պաշտպանություն ունեն։
Ինչպես տեղեկացնում է Vnews.am-ը, 2020/21 մրցաշրջանի ընթացքում եվրոպական բոլոր առաջնությունների շրջանակում «Արարատ-Արմենիան» ունի ամենահուսալի պաշտպանությունը։
Դավիդ Կամպանիայի թիմն, անցկացրած 9 խաղերից հետո, բաց է թողել ընդամենը 3 գնդակ։ Ընդ որում՝ այդ 3 գոլերն էլ «Արարատ-Արմենիան» բաց է թողել առաջնության մեկնարկային խաղերում, իսկ հաջորդ 6 խաղերում ակումբը դարպասն անառիկ է պահել։
3 գնդակ ունի բաց թողած նաև Ջիբրալթարը ներկայացնող «Սենթ Ժոզեֆ» ակումբը, որը, սակայն, ի տարբերություն «Արարատ-Արմենիայի»՝ մեկ հանդիպում պակաս է անցկացրել։
Եվրոպական առաջնությունների շրջանակում լավագույն պաշտպանություն ունեցողների եռյակը եզրափակում է չեխական «Սլավիա Պրահան», որն անցկացրած 13 խաղում բաց է թողել 4 գոլ։
Հատկանշական է, որ հայկական ակումբներից «Արարատը» 13-րդն է (10 խաղ, բաց թողած 6 գոլ), «Ալաշկերտն» ու «Փյունիկն» էլ բաց թողած 8-ական գոլով նույնպես հայտնվել են թոփ-20-ում։
Այսպիսով, եվրոպական առաջնությունների շրջանակում 2020/21 մրցաշրջանի ընթացքում լավագույն պաշտպանություն ունեցող ակումբների թոփ իննյակն ունի հետևյալ տեսք․
1․ «Արարատ-Արմենիա» (Հայաստան) – 9 խաղ, 3 գոլ
2․ «Սենթ Ժոզեֆ» (Ջիբրալթար) – 8 խաղ, 3 գոլ
3․ «ՍլավիաՊրահա» (Չեխիա) – 13 խաղ, 4 գոլ
4․ «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) – 8 խաղ, 4 գոլ
5․ «Եվրոպա» (Ջիբրալթար) – 8 խաղ, 4 գոլ
6․ «Շերիֆ» (Մոլդովա) – 20 խաղ, 5 գոլ
7․ «Շտուրմ» (Ավստրիա) – 11 խաղ, 5 գոլ
8․«Ռեյնջերս» (Շոտլանդիա) – 23 խաղ, 6 գոլ
9․ «Ատլետիկո Մադրիդ» (Իսպանիա) – 16 խաղ, 6 գոլ
# VBet Հայաստանի Պրեմիեր լիգա, Ալաշկերտ, Ատլետիկո Մադրիդ, Արարատ, Արարատ-Արմենիա, Դյուդելանժ, Եվրոպա, Շերիֆ, Շտուրմ, Ռեյնջերս, Սենթ Ժոզեֆ, Սլավիա Պրահա, Փյունիկ