Արաս Օզբիլիսի ջանքերով Երևանում խաղադաշտ է կառուցվել📷
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսի Instagram-ի օգտահաշվից, հայ ֆուտբոլիստի ջանքերով Երևանում ֆուտբոլային խաղադաշտ է կառուցվել, որը գտնվում է Ավան համայնքում՝ Ծարավ աղբյուր 55/8 հասցեում։
Օզբիլիսը լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում՝ գրելով հետևյալը․
«Այսօր մեծ օր է։ Անչափ հպարտ եմ, որ կարողացա մարդկաց որևէ բան վերադարձնել և երեխաների ժպիտ պարգևել։
Այս խաղադաշտի բացումն ինձ համար մեծ նշանակություն ունի։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ներգրավված էին այս գործում»,- գրել է հայազգի ֆուտբոլիստը։
Հ․Գ․ Լուսանկարները՝ ՀՖՖ նախկին մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանի


