Սամպաոլին շուտով կգլխավորի Մարսելը
Ինչպես տեղեկացնում է Sport Mediaset-ի լրագրող Անդերսինիո Մարկեսը, «Ատլետիկո Մինեյրոյի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին մոտ է Ֆրասնիայի առաջնություն տեղափոխությանը։
Հաղորդվում է, որ 60-ամյա մասնագետը Բրազիլիայի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի Մարսելի «Օլիմպիկը»։ Բրազիլիայի առաջնությունն, ի դեպ, կավարտվի փետրվարի 26-ին։
Լրագրողի հավաստմամբ՝ արգենտինացի մասնագետի և «Օլիմպիկի» միջև պայմանագիրը կնքվելու է 2,5 տարով։
«Մարսելի» նախկին գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հեռացվել է ակումբից փետրվարի սկզբին։
Ընթացիկ մրցաշրջանում Լիգա 1-ում «Օլիմպիկը», անցկացրած 25 հանդիպումներից հետո վաստակել է 38 միավոր և այս պահի դրությամբ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Անդրե Վիլաշ-Բոաշ, Ատլետիկո Մինեյրո, Բրազիլիայի առաջնություն, Լիգա-1, Խորխե Սամպաոլի, Օլիմպիկ Մարսել