Ավարտվեց Լա լիգայի 2019/20 մրցաշրջանը․ ստացանք բոլոր հարցերի պատասխանները?

Ավարտվեց Լա լիգայի 2019/20 մրցաշրջանը․ ստացանք բոլոր հարցերի պատասխանները?

20/07/2020 - 01:47

Կայացավ իսպանական Լա լիգայի 2019/20 մրցաշրջանի վերջին՝ 38-րդ տուրը, ինչով էլ ավարտվեց ընթացիկ մրցաշրջանը։

Չեմպիոնի տիտղոսն ապահոված «Ռեալը» հյուրընկալել էր հետնապահների թվում ընթացող «Լեգանեսին», որը պայքարում էր տեղը Պրեմիերայում պահպանելու համար։

Որևէ մրցանակային նպատակ չհետապնդող «Ռեալը» երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, որին «Լեգանեսը» պատասխանեց իր երկու գոլերով։ Մրցակիցները խաղակեսերից յուրաքանչյուրում փոխանակվեցին մեկական գոլով։ Նախ 9-րդ րոպեին հաշիվը բացեց Սերխիո Ռամոսը, ապա 45+1-րդ րոպեին Բրայան Խիլը խփեց պատասխան գնդակը։

Երկրորդ խաղակեսում «Լեգանեսի ֆուտբոլիստներն ունեին առավելություն, քանի որ նրանց անհրաժեշտ էր հաղթանակ՝ բարձրագույն առաջնությունում տեղը պահպանելու համար, սակայն մադրիդյան ակումբն իր ֆուտբոլն էր խաղում և 52-րդ րոպեին Մարկո Ասենսիոն կրկին առաջ մղեց իր թիմին։

«Լեգանեսի» ֆուտբոլիստները 79-րդ րոպեին Ռոժեր Ասալեի գոլի շնորհիվ կրկին հույսով լցվեցին, սակայն այդպես չհաջողվեց խփել բաղձալի գոլը և չլքել Լա լիգան։

Եվրագավաթային ուղեգրերի համար պայքարող «Գրանդան» վերջին տուրում 4։0 հաշվով ջախջախեց «Ատլետիկ Բիլբաոյին»։ Տատներերի կազմից գոլերի հեղինակներ դարձան Ռոբերտո Սոլդադոն, Անտոնիո Պուետրասը, Կարլոս Ֆերնանդեսը, ինչպես նաև Անխել Մոնտորոն։

Այդ հաղթանակի շնորհիվ անդալուսական ակումբը պատմական նվաճման հասավ՝ առաջին անգամ նվաճելով Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման փուլի ուղեգիր։ Հավելենք, որ «Գրանդան» ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ էր Սեգունդայից բարձրացել Լա լիգա։

Վերջին տուրում միմյանց դեմ մրցեցին նաև «Ատլետիկո Մադրիդը» և «Ռեալ Սոսիեդադը»։ Մադրիդյան ակումբը որևէ մրցաշարային նպատակ չուներ, սակայն անախորժություններ պատճառեց հյուրերին։

Հանդիպման հաշիվը բացվեց 30-րդ րոպեին, երբ Ալվարո Մորատայի փոխանցումից հետո աչքի ընկավ Կոկեն։ Բասկյան ակումբը երկար ժամանակ փորձում էր խփել պատասխան գնդակը, սակայն միայն 87-րդ րոպեին Ադնան Յանուզայի գոլի շնորհիվ «Ռեալ Սոսիեդադը» անչափ կարևոր մեկ միավոր վաստակեց, ինչն էլ Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբին Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր պարգևեց։

Կայացած մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․

«Լևանտե» 1։0 «Խետաֆե»

«Օսասունա» 2։2 «Մալյորկա»

«Սևիլիա» 1։0 «Վալենսիա»

«Էսպանյոլ» 0։0 «Սելտա»

«Վալյադոլիդ» 2։0 «Բետիս»

«Վիլյառեալ» 4։0 «Էյբար»

«Ալավես» 0։5 «Բարսելոնա»

Մրցաշարային աղյուսակը վերջնական ստացավ հետևյալ տեսքը․

# , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023