Գոլ+ասիստ․ Տիկոյի փայլուն խաղը հաղթանակ պարգևեց Աստանային🎥
Ղազախստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում «Աստանան» հյուրընկալվելիս 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Օրդաբասիի» նկատմամբ։
«Աստանայի» կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Տիգրան Բարսեղյանը, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
27-ամյա ֆուտբոլիստը նախ 53-րդ րոպեին հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը, ապա 59-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել Աբատ Այմբետովին։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում, անցկացրած 5-րդ խաղում, Տիկոն խփեց իր անդրանիկ գոլը։ Նոր մեկնարկած առաջնությունում հայազգի ֆուտբոլիստը կատարեց նաև իր առաջին գոլային փոխանցումը։
Հավելենք, որ այս հաղթանակից հետո «Աստանան» վաստակեց 11 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունեն նաև «Կայրաթն» ու «Տոբոլը», սակայն նրանք լրացուցիչ ցուցանիշներով զբաղենցում են համապատասխանաբար 2-3-րդ հորիզոնականները։
Այս ակումբներին կարող է միանալ նաև «Տարազը», որը մարզում է Վարդան Մինասյանը։ Մինասյանի թիմը 4 խաղից հետո ունի 8 միավոր և ընթացիկ տուրում իր հանդիպումը կանցկացնի ապրիլի 14-ին՝ հյուրընկալվելով «Թուրանին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աստանա, Կայրաթ, Հայաստանի-հավաքական, Ղազախստանի առաջնություն, Վարդան Մինասյան, Տարազ, Տիգրան-Բարսեղյան, Տոբոլ, Օրդաբասի