Պաշտոնական․ Հարոյանն ու Բաբայանը նոր ակումբներ ունեն
Ինչպես տեղեկացնում է ղազախական «Աստանայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ։
Ըստ Transfermarkt-ի՝ կողմերի միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ է լինելու մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։
Հավելենք, որ «Աստանայի» կազմում է հանդես գալիս նաև Տիգրան Բարսեղյանը։
Հիշեցնենք, որ Հարոյանը նախկինում հանդես է եկել «Փյունիկի» (2009-2016թթ․, 170 խաղ, 8 գոլ, 3 գոլային փոխանցում), «Փադիդեի» (Իրան, 2016-2017 թթ․, 25 խաղ, 1 գոլային փոխանցում), «Ուրալի» (2017-2020թթ․, 62 խաղ, 3 գոլ, 2 գոլային փոխանցում), ինչպես նաև «Տամբովի» կազմում, որտեղ խաղացել է 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2021թ․ փետրվար։ 28-ամյա պաշտպանը «Տամբովի» կազմում անցկացրել է 9 հանդիպում։
Հարոյանը նաև 55 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ այդ ընթացքում դառնալով 2 գոլի հեղինակ։
Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Էդգար Բաբայանը նույնպես նոր ակումբ ունի։
Ինչպես տեղեկացնում է Լատվիան ներկայացնող «Ռիգայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել 25-ամյա հայազգի ձախ վինգերի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիրը կքնվել է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։
Հատկանշական է, որ «Ռիգան» դարձել է Բաբայանի առաջին ոչ դանիական ակումբը։ Մինչ այժմ նա միայն հանդես է եկել Դանիան ներկայացնող «Ռանդերսի» և «Հոբրոյի» կազմում։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Աստանա, Էդգար Բաբայան, Հայաստանի-հավաքական, Հոբրո, Ուրալ, Ռանդերս, Ռիգա, Վարազդատ Հարոյան, Տամբով, տրանսֆերներ, Փյունիկ