Ասպաս. «Մրցավարին մնում էր միայն չորրորդ 11-մետրանոցը նշանակել ու ինքն էլ իրացներ այն»
Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Սելտան» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»։
«Սելտայի» ավագ Յագո Ասպասը դժգոհել է հանդիպման գլխավոր մրցավար Պաբլո Ֆուերտեսի կայացրած որոշումներից, ով Վիգոն ներկայացնող ակումբի դարպասին երեք անգամ 11-մետրանոց նշանակեց.
«Մրցավարին մնում էր միայն չորրորդ 11-մետրանոցը նշանակել ու ինքն էլ իրացներ այն։ Տպավորություն է, թե նա ցանկանում էր, որ Բենզեման հեթ-տրրիկի հեղինակ դառնա։
Ինձ համար ամենակարևորը հաղթանակն է և կարևոր չէ` արժանի ես դրան, թե` ոչ։ Ես տեսակով հաղթող եմ և ինձ դուր է գալիս հաղթել, սակայն այժմ ես ինձ խաբված եմ զգում։
Մենք լավ հանդիպում անցկացրինք, սակայն միավոր չվաստակեցինք»,- Ասպասի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Յագո Ասպաս, Պաբլո Ֆուերտես, Ռեալ Մադրիդ, Սելտա