Բենզեման առաջնորդում է «Ռեալին». «արքայական» ակումբը ծանր հաղթանակ տոնեց Սելտայի դեմ խաղում🎥

Բենզեման առաջնորդում է «Ռեալին». «արքայական» ակումբը ծանր հաղթանակ տոնեց Սելտայի դեմ խաղում🎥

02/04/2022 - 22:24

Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Սելտայի» դեմ։

«Արքայական» ակումբի համար բավական բարդ հանդիպում ստացվեց, սակայն հյուրերը կարողացան 2:1 հաշվով հաղթել «Սելտային»։

«Ռեալին» հաղթանակ պարգևեց Կարիմ Բենզեմայի դուբլը, ով երկու անգամ դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը։

Ֆրանսիացի հարձակվողը մեկ անգամ էլ վրիպեց նշակետից. «Սելտային» փրկեց դարպասապահ Մաթիաս Դիտուրոն։

Վիգոն ներկայացնող ակումբի միակ գոլն էլ խփեց Նոլիտոն։

Այս հաղթանակից հետո «սերուցքայինները» վաստակեցին 69 միավոր և շարունակում են գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Սելտան», 36 միավորով, 11-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023