Հայտնի են տասնամյակի ասիացի լավագույն երեք ֆուտբոլիստներն՝ ըստ IFFHS-ի
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան` IFFHS-ը, կազմել է 2011-2020 թվականների ասիացի ֆուտբոլիստների լավագույն եռյակը ։
Ցուցակը գլխավորում է «Տոտենհեմի» և Հարավային Կորեայի հավաքականի հարձակվող Հին Մին Սոնը։
Երկրորդ հորիզոնականում է Մոսկվայի ԲԿՄԱ-ի և «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ճապոնիայի հավաքականի անդամ Կեյսուկե Հոնդան, ով այս պահին իր ելույթները շարունակում է պորտուգալական «Պորտիմոնենսեի» կազմում։
Լավագույն եռյակը եզրափակում է «Ալ Հիլալի» և Սաուդիան Արաբիայի հավաքականի վինգեր Սալեմ Ալ Դոսարին։
Ընթացիկ մրցաշրջանում բոլոր հանդիպումների շրջանակում Սոնը «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Իր հերթին «Տոտենհեմը» ԱՊԼ-ի այս մրցաշրջանում 21 հանդիպումներից հետո իր ակտիվում ունի 33 միավոր, որին համապատասխանում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Հիլալ, ԲԿՄԱ, Կեյսուկե Հոնդա, Հարավային Կորեայի հավաքական, Հին Մին Սոն, Ճապոնիայի հավաքական, Պորտիմոնենսե, Սալեմ Ալ Դոսարի, Սաուդյան Արաբիայի հավաքական