Ասթոն Վիլլայի դեմ խաղում Գվարդիոլան կարիերայի վատագույն երկու ցուցանիշ է գրանցել
Անգլիալան Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց «Ասթոն Վիլլային»։
Այդ խաղում «քաղաքաբնակները» կատարել են ընդամենը 2, իսկ մրցակիցը` 22։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Պեպ Գվարդիոլայի մարզած ակումբները թոփ-5 առաջնությունների շրջանակում երբեք թույլ չէին տվել մրցակիցներին 22 հարված կատարել։
Բացի այդ, կատարած ընդամենը 2 հարվածը, նույնպես, իսպանացի մասնագետի կարեիայի վատագույն ցուցանիշն է ներքին առաջնություններում։
Գվարդիոլայի թիմերը թոփ-5 առաջնությունների շրջանակում «Ասթոն Վիլլայի» դեմ անցկացնում էին 535-րդ հանդիպումը։
Հիշեցնենք, որ բացի Պրեմիեր լիգայից, իսպանացի մասնագետն աշխատել է նաև Լա լիգայում և Բունդեսլիգայում` մարզելով «Բարսելոնան» (2008-12 թթ.) և «Բավարիան» (2013-16 թթ.)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Աստոն Վիլլա, Բունդեսլիգա, Լա-լիգա, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա