ԱՊԼ-ը ներկայացնող ակումբը պատրաստ է պայմանագիր առաջարկել Ջերարդին
Ինչպես տեղեկացնում է Football Insider-ը, «Լիդս Յունայթեդը», որն ընթացիկ մրցաշրջանից առաջ է վերադարձել անգլիական Պրեմիեր լիգա, գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է Սթիվեն Ջերարդին հրավիրելու տարբերակը, ով ներկայումս մարզում է շոտլանդական «Ռեյնջերսը»։
Բանն այն է, որ յորքշիրյան ակումբը ներկայիս գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսայի հետ չի կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի հարցում, և եթե այդպես էլ համաձայնության չհասնեն կողմերը, ապա «Լիդսի» ղեկավարները, ամենայն հավանականությամբ, պայմանագիր կառաջարկեն հենց Ջերարդին։
Հավելենք, որ Սթիվեն Ջերարդը 2018 թվականի հունիսից գլխավորում է «Ռեյնջերսը», որի հետ գործող պայմանագիր ունի մինչև 2024 թվականը։ Ջերարդը իր կարեիայի մեծ մասն անցկացրել է «Լիվերպուլում», որի կազմում հանդես է եկել 1998-2015 թթ՝ ակումբի հետ նվճաելով 11 տիտղոս։
# ԱՊԼ, Լիդս, Լիվերպուլ, Մարսելո Բիելսա, Ռեյնջերս, Սթիվեն Ջերարդ