Անչելոտին մերժել է բրազիլացիներին ու 50-միլիոնանոց առաջարկ է դիտարկում
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրաժարվել է աշխատանքի անցնել Բրազիլիայի ազգային հավաքականում, գրում է Marca-ն։
Իտալացի մասնագետն իր որոշման մասին անձամբ հայտնել է Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի (CBF) նախագահ Էդնալդո Ռոդրիգեսին։
Այժմ 65-ամյա Անչելոտին դիտարկում է Սաուդյան Արաբիայից ստացած առաջարկը, որտեղ նրան հարկերի վճարումից հետո պատրաստ են տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձ վճարել։
Հիշեցնենք, որ Անչելոտին «Ռեալի» հետ մինչև 2026 թ. հունիսի 30-ը ներառյալ գործող պայմանագիր ունի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# CBF, Բրազիլիայի հավաքական, Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիա, Էդնալդո Ռոդրիգես, Կառլո Անչելոտի, Ռեալ Մադրիդ, Սաուդյան Արաբիա