Անչելոտին կգլխավորի Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր նվաճած ակումբը
Դավիդե Անչելոտին կգլխավորի «Լիլը», հայտնում է L’Équipe-ը։
Ֆրանսիական ակումբի նախագահ Օլիվիե Լետանգը համաձայնության է հասել իտալացի մասնագետի հետ։
36-ամյա մասնագետը «Շների» գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Բրունո Ժենեզիոյին։
Երիտասարդ մարզիչն այժմ Բրազիլիայի ազգային հավաքականում իր հոր` Կառլո Անչելոտիի օգնականն է։ Նրանք միասին աշխատել են նաև Մադրիդի «Ռեալում», ՊՍԺ-ում, «Էվերթոնում», «Նապոլիում» և «Բավարիայում»։
Դավիդե Անչելոտին 2025թ. հուլիսից մինչև դեկտեմբեր մարզել է բրազիլական «Բոտաֆոգոն», որը նրա գլխավորությամբ 33 խաղում տարել է 15 հաղթանակ, գրանցել 10 ոչ-ոքի, կրել 8 պարտություն։
«Լիլը» Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանում 61 միավորով զբաղեցրել է 3-րդ տեղը` նվաճելով Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլ ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բրազիլիայի հավաքական, Դավիդե Անչելոտի, Լիգա-1, Լիլ, Կառլո Անչելոտի, Չեմպիոնների-լիգա