Անչելոտին դարձել է Լա լիգան հաղթած ամենատարեց մարզիչը

Անչելոտին դարձել է Լա լիգան հաղթած ամենատարեց մարզիչը

01/05/2022 - 10:47

Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» 4:0 հաշվով ջախջախեց «Էսպանյոլին»։

Այդ հաղթանակի շնորհիվ` «արքայական» ակումբն անհասանելի դարձավ մրցակիցների նկատմամբ` առաջնության ավարտից 4 տուր առաջ նվաճելով Լա լիգայի չեմպիոնական տիտղոսը։

Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, Կառլո Անչելոտին դարձել է ամենատարեց մարզիչը, ով երբևէ հաղթել է Լա լիգան։

Չեմպիոնական տիտղոսն ամրագրելու օրն իտալացի մասնագետը եղել է 62 տարեկան և 325 օրական։

Հիշեցնենք, որ «Պապա Կառլոն» դարձել է նաև առաջին մարզիչը, ով նվաճել է եվրոպական բոլոր թոփ-5 առաջնությունների չեմպիոնական տիտղոսները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023