Անչելոտին բացատրել է, թե ինչու Նեյմարին խաղաժամանակ չի տրամադրել
Անչելոտին բացատրել է, թե ինչու Նեյմարին խաղաժամանակ չի տրամադրել
30/06/2026 - 00:21

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, թե ինչու Նեյմարին խաղաժամանակ չի տրամադրել Ճապոնիայի թիմի դեմ ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի խաղում, հայտնում է Globo Esporte-ն։

«Մենք Նեյմարին խնայում էինք լրացուցիչ ժամանակի համար։ Խոսել էի նրա հետ ու ասել, որ խաղադաշտ կարող է դուրս գալ 60-65-րդ րոպեների ընթացքում, բայց հավասարեցրինք հաշիվը, ուստի որոշեցի չփոխել խաղային համակարգը, քանի որ թիմը վերահսկում էր գնդակը։

Բավարար ռեսուրսներ ունենք ինչպես խաղադաշտում, այնպես էլ պահեստայինների նստարանին։ Շատ լավ է, երբ խաղացողներն անհատապես ուժեղ են։ Մենք պետք է գնահատենք դա»,- ասել է իտալացի մասնագետը։

Նեյմարը ճապոնացիների դեմ խաղում մնացել է «Պենտակամպիոնների» պահեստայինների նստարանին։

Բրազիլացիները «Սամուրայների» դիմադրությունը կոտրել են 90+5-րդ րոպեին` 2:1 հաշվով կամային հաղթանակ կորզելով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026