Անչելոտիին խոշոր ազատազրկում է սպառնում
«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Իսպանիայում մեղադրվում է հարկային խարդախություն կատարելու համար։
El Diario-ն գրում է, որ իտալացի մասնագետին մեղադրանք է առաջադրվել հարկային երկու հանցագործության համար՝ կապված 2014-15 թթ. իմիջային իրավունքների ոչ պատշաճ հայտարարագրման հետ:
Ընդհանուր առմամբ, Անչելոտին Իսպանիայի հարկային մարմիններից թաքցրել է 1,06 մլն եվրո։
Նշվում է, որ դատախազությունը 64-ամյա մասնագետի համար պահանջում է 4 տարի 9 ամսվա ազատազրկում։
Ըստ մեղադրող կողմի` Անչելոտին տեղծել է «բարդ և խճճված սխեմա»՝ մոդելավորելով իմիջային իրավունքների փոխանցումը արտերկրում գրանցված և գործող իրավաբանական անձանց, որպեսզի հարկ չվճարի Իսպանիայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կառլո Անչելոտի, Ռեալ Մադրիդ