Անչելոտի. «Վաղը Ռեալի հաղթելու հերթն է»
Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս կմրցի «Բարսելոնայի» դեմ։
Հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է լրագրողների հարցերին։
– Ընթացիկ մրցաշրջանում դուք արդեն երեք անգամ պարտվել եք Խավիին։
– Դժվար է դա դիտարկել որպես մարզիչների անհատական դիմակայություն։ Վաղը «Ռեալի» հաղթելու հերթն է։
– Կազմը կլինի՞ այնպիսին, ինչպիսին վերջին Էլ կլասիկոյի ժամանակ էր։
– Այո, նման տարբերակ քննարկվում է, սակայն պետք է գնահատել, որ նախորդ խաղերի մեր կազմը լավ է հանդես եկել։ Վերջին Կլասիկոյում մենք լավ պայքարեցինք և մոտ էինք հաղթելուն։
Կազմը կարող է ինչպես նույնը մնալ, այնպես էլ փոխվել։ Ցանկանում ենք ամբողջական հանդիպում անցկացնել։ Վերջին երկու խաղերում այդքան էլ վատ հանդես չենք եկել։
Դժվար է փոխել խաղային համակարգը, եթե ողջ տարի աշխատել ես դրա շուրջ, սակայն կարելի է զարմացնել որոշ դետալներով։ Ամբողջ համակարգի փոփոխությունը միայն ձեզ կզարմացնի։
– Ի՞նչ կարող եք ասել վերջին Կլասիկոյի մասին։
– Կարևոր է` գոլ խփելուց հետո չկորցնել գլուխը, քանի որ կարելի է նաև հաղթանակ կորզել նաև 90-րդ րոպեին։ Պետք է խաղը կառավարել ինչպես գնդակին տիրելու ժամանակ, այնպես էլ առանց դրա։ Դա մեզ հաջողվեց միայն առաջին խաղակեսում։
Մենք այնքան էլ շատ գոլային պահեր չստեղծեցինք, պետք է գործել ավելի վստահ և դաշտի մի հատվածից մյուսն անցնել ավելի արագ։
Հնարավոր է գոլ խփել 5-րդ րոպեին, սակայն հետագայում բաց թողնել երկուսը։ Եթե խաղանք այնպես, ինչպես պետք է, ապա գոլեր էլ կխփենք ավելի շատ։
Իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ «Ռեալ» – «Բարսելոնա» դիմակայության առաջին խաղում «բլաուգրանան» հյուրընկալվելիս հաղթել է 1:0 հաշվով։
Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 5-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Բարսելոնա, Էլ Կլասիկո, Իսպանիայի գավաթ, Կառլո Անչելոտի, Ռեալ Մադրիդ