Անչելոտի. «Ռեալն արժանի էր հաղթանակի, սակայն արդարացումներ չկան»
Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Օսասունայի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին.
«Մեր լավագույն օրերից չէր, սակայն արժանի էինք հաղթանակի։
Ես մտածում էի փոխել 11-մետրանոցն իրացնողին, սակայն Կարիմ Բենզեման նախորդ մրցաշրջանում դիպուկ էր եղեկ կարևոր խաղերի ժամանակ։ Նա ներկա պահին մեր թիմում լավագույն 11-մետրանոց իրացնողն է։
Արդարացումներ չկան։ Մեր կազմը լավն է, սակայն խաղը չընթացավ այնպես, ինչպես կցանկանայինք։
Մեր հիանալի շարքն ավարտվեց, բայց հիմա մենք ցանկանում ենք սկսել ևս մեկը։
Ոչ-ոքին տխրեցնում է մեզ, բայց մենք դրան կպատասխանենք որքան հնարավոր է շուտ»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հավելենք, որ «Օսասունայի» դեմ հանդիպման 79-րդ րոպեին Կարիմ Բենզեման չի կարողացել դիպուկ իրացնել 11-մետրանոցը. նրա հարվածից հետո գնդակ դիպավ դարպասաձողին։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում «Ռեալն» առաջին անգամ միավորներ կորցրեց։ Նախորդ 9 պաշտոնական խաղերում մադրիդյան ակումբը հաղթել էր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Կառլո Անչելոտի, Կարիմ-Բենզեմա, Ռեալ Մադրիդ, Օսասունա