Անգլիայի ռևանշը. «երեք առյուծները» ծանր պայքարում հաղթեցին Իտալիային🎥
Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ Նեապոլի «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում. Անգլիայի հավաքականը C խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Իտալիայի դեմ։
«Երեք առյուծները» հիանալի առաջին կես անցկացրին և նախքան ընդմիջում երկու գնդակի առավելություն ստացան. նախ 13-րդ րոպեին աչքի ընավ Դեկլան Ռայսն, ապա 44-րդ րոպեին` Հարի Քեյնը։
Երկրորդ խաղակեսում լրիվ հակառակ պատկերն էր. նախաձեռնության տերը «սկուադրա աձուրիի» ֆուտբոլիստներն էին, ովքեր, սակայն, կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը. 56-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Իտալիայի հավաքականի նորեկ Մատեո Ռետեգին։
Այսպիսով, Անգլիայի հավաքականը հաղթեց 2:1 հաշվով։
Նշենք, որ Գարեթ Սաութգեյթի թիմը ռևանշի հասավ Իտալիայի հավաքականի նկատմամբ` Եվրո-2020-ի եզրափակիչում կրած պարտության համար։
Այդ ժամանակ Ռոբերտո Մանչինիի թիմը հաղթեց 11-մետրանոցներով` դառնալով Եվրոպայի կրկնակի չեմպիոն։
Հավելենք նաև, որ Անգլիայի հավաքականը պաշտոնական խաղերում վերջին անգամ Իտալիային հաղթել էր հեռավոր 1977 թվականին։
Ավելացնենք, որ C խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
Հյ. Մակեդոնիա 2:1 Մալթա
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի հավաքական, Գարեթ Սաութգեյթ, Դեկլան-Ռայս, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, իտալիայի հավաքական, Հարի Քեյն, Մատեո Ռետեգի, Ռոբերտո Մանչինի