Հարի Քեյնը դարձավ Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն🎥

Հարի Քեյնը դարձավ Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն🎥

24/03/2023 - 00:58

Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրում Անգլիայի հավաքականը C խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցում է Իտալիայի դեմ։

Հանդիպման 44-րդ րոպեին «երեք առյուծների» կազմից աչքի ընկավ Հարի Քեյնը` հաշիվը դարձնելով 2:0։

29-ամյա ֆուտբոլիստը հավաքականում խփեց իր 54-րդ գոլն ու դարձավ «երեք առյուծների» պատմության լավագույն ռմբարկուն։

Այդ ցուցանիշով Քեյնը շրջանցեց Ուեյն Ռունիին, ում ակտիվում Անգլիայի հավաքականի մարզաշապիկով կա 53 գոլ։

Հատկանշական է, որ Քեյնին այդ ցուցանիշին հասնելու համար անհրաժեշտ է եղել ընդամենը 81, իսկ Ռունիին` 120 հանդիպում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023