Անգլիայի գավաթ. Չելսին ջախջախեց 5-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբին🎥
Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչի շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ մրցեց 5-րդ դիվիզիոնը` Ազգային լիգան ներկայացնող «Չեսթերֆիլդ» ակումբի դեմ։
Մրցող կողմերի կարգերի տարբերությունն ակնհայտ էր, ինչն էլ նպաստեց, որ «ազնվականները» հյուրերին ջախջախեն 5:1 հաշվով։
Թոմաս Տուխելի թինի կազմից մեկական անգամ աչքի ընկան Տիմո Վերները, Կալում Հադսոն-Օդոյին, Ռոմելու Լուկակուն, Անդրեաս Քրիստիենսենն ու Հակիմ Զիեշը, իսկ «Չեստերֆիլդի» միակ գոլը խփեց Ակվասի Ասանտեն։
Այսպիսով, «Չելսին» պայքարը կշարունակի Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# FA-Cup, Ազգային լիգա, Անգլիայի 5-րդ դիվիզիոն, Անգլիայի գավաթ, Անդրեաս Քրիստիենսեն, Թոմաս ՏՈւխել, Կալում Հոդսոն-Օդոյի, Հակիմ-Զիեշ, Չելսի, Չեսթերֆիլդ, Ռոմելու-Լուկակու, Տիմո Վերներ