Անգլիայի գավաթ. Լիդսը, Սաութհեմփթոնն ու Քովենթրին խոշոր հաշվով հաղթանակներ տարան 🎥
Փետրվարի 6-ին Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչում կայացան երեք դիմակայությունների վերախաղարկումները։
«Սաութհեմփթոնը» «Սեյնթ Մերի» մարզադաշտում մրցեց «Վոթֆորդի» դեմ, և Սեկու Մարայի դուբլի ու Չե Ադամսի գոլի շնորհիվ հաղթեց 3:0 հաշվով։
«Լիդսը» հյուրընկալվելիս մրցեց «Պլիմութի» դեմ։
Հանդիպման հիմանական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, որը շարունակվեց լրացուցիչ ժամանակում։
Լրացուցիչ ժամանակում յորքշիրյան ակումբը բեկեց հանդիպման ընթացքն ու հաղթեց 4:1 հաշվով։
Դանիել Ֆարկեի թիմի գոլերը խփեցին Վիլֆրիդ Նյոնտոն, Քրիսենսիո Սամերվիլը, Ջորջինիո Ռատերը, իսկ «Պլիմութի» հարձակվող Ռայան Հարդին գրավեց սեփական դարպասը։
Տանտերերի միակ գոլը խփեց Բրենդան Գելոուեյը։
«Քովենթրի Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Շեֆիլդ Ուենսդեյի» դեմ` հաղթելով 4:1 հաշվով։
«Քովենթրիի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Կալում Օ’Հերը, մեկական անգամ էլ աչքի ընկան Քեյսի Պալմերն ու Հաջի Րայթը։
Հյուրերի միակ գոլը խփեց Բեյլի Կադամարտերին։
Այսպիսով, «Սաութհեմփթոնը», «Լիդսն» ու «Քովենթրի Սիթին» դուրս եկան Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչ։
Այս ակումբները մրցաշարի 1/8 եզրափակիչում զույգ կազմեցին հետևյալ մրցակիցների հետ.
«Քովենթրի Սիթի» – «Մեյդսթոուն»
«Լիվերպուլ» – «Սաութհեմփթոն»
«Չելսի»/«Ասթոն Վիլլա» – «Լիդս»
Ավելացնենք, որ փետրվարի 7-ին կկայանա ևս երկու դիմակայության վերախաղարկում.
«Նոթինգհեմ Ֆորեսթ» – «Բրիսթոլ Սիթի»
«Ասթոն Վիլլա» – «Չելսի»
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# FA-Cup, Անգլիայի գավաթ, Դանիել Ֆարկե, Լիդս, Ջորջինո Ռատեր, Սաութհեմփթոն, Վիլֆրիդ Նյոնտո, Քովենթրի Սիթի