Անգլիական կրքեր. Արսենալն ու Տոտենհեմը գոլառատ խաղում չպարզեցին հաղթողին 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում կայացավ հյուսիսլոնդոնյան հերթական դերբին, որի շրջանակում «Արսենալը» սեփական հարկի տակ մրցեց «Տոտենհեմի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ բավական համառ և լարված պայքար ծավալվեց, որն ավարտվեց 2:2 հաշիվը։
«Զինագործների» կազմից աչքի ընկավ Բուկայո Սական, իսկ Քրիստիան Ռոմերոն գրավեց սեփական դարպասը։
«Խթանների» կազմից էլ դուբլի հեղինակ դարձավ Հին Մին Սոնը։
Այս ոչ-ոքիից հետո «Տոտենհեմը» վաստակեց 14 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
«Արսենալն» իր ակտիվում նույնպես ունի 14 միավոր և 5-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Բուկայո Սակա, Հին Մին Սոն, Տոտենհեմ, Քրիստիան Ռոմերո