Անգլիական գրանդը ցանկանում է նվազեցնել Խամեսի գինը և ձեռք բերել նրան
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ռեալի» կիսապաշպան Խամես Ռոդրիգեսի ծառայություններով։
«Սերուցքայինները» դեմ չեն վաճառել 28-ամյա կոլումբացու տրանսֆերը, սակայն ակումբի ղեկավարությունը չի ցանկանում լուրջ զիջումների գնալ խաղացողի վաճառքի հարցում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ տրանսֆերի ձախողման հիմնական պատճառը խաղացողի բարձր աշխատավարձն է (տարեկան 10 մլն եվրո), այդ իսկ պատճառով «Յունայթեդի» ղեկավարները խնդրել են նվազեցնել խաղացողի տրանսֆերային արժեքը։
Մյուս ակումբները, որոնք նույնպես հետաքրքրված են Խամեսի ծառայություններով «Էվերտոնն» ու «Ատլետիկո Մադրիդն» են։ Կոլումբացի կիսապաշտպանը հիանալի հարաբերություններ ունի մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ, սակայն Ռոդրիգեսը հետաքրքրում է նաև Դիեգո Սիմեոնեի հետ աշխատելու հնարավորությունը։
Խամես Ռոդրիգեսի և «Ռեալի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին, իսկ նրա արժեքը գնահատվում է 32 մլն եվրո։
# Ատլետիկո Մադրիդ, Դիեգո-Սիմեոնե, Էվերտոն, Խամես-Ռոդրիգես, Կառլո Անչելոտի, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռեալ Մադրիդ