Անգլիական գրանդ ակումբները հետաքրքրված են Պուլիշիչի ծառայություններով
«Միլանի» վինգեր Քրիստիան Պուլիշիչը կարող է վերադառնալ Անգլիա, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Ամերիկացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը», որը մտադիր է օգտվել նրա ապագայի անորոշությունից։
Պուլիշիչի գործող պայմանագիրն իտալական գրանդի հետ կսպառվի 2027թ. հուլիսի 1-ին։ Չնայած կողմերը դրա երկարաձգման հարցում բանավոր համաձայնություն ունեն, բայց «ռոսոներին», ի հակառակ 27-ամյա խաղացողի սպասումների, այդ հարցում դեռ պաշտոնական առաջարկ չի արել նրան։
CaughtOffside-ի տվյալներով` եզրային կիսապաշտպանին իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»։ Ստեղծված իրավիճակում նա դեմ չէ վերադառնալ Անգլիա։
«Միլանն» իր խաղացողի տրանսֆերը կվաճառի, եթե վճարվի նվազագույնը 70-80 միլիոն եվրո։
Անգլիական ակումբներից Պուլիշիչը 2019-23թթ. հանդես է եկել «Չելսիում», 145 խաղում խփել է 26 գոլ, կատարել 21 ասիստ։ Նա «Միլանում» է 2023թ. հուլիսից` 121 խաղում գրանցելով 45 գոլ ու 25 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱՊԼ, Արսենալ, Լիվերպուլ, Մանչ, Միլան, Չելսի, Տոտենհեմ, տրանսֆերներ, Քրիստիան Պուլիշիչ