Այսօր կկայանա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը
Այսօր` հունիսի 20-ին` Երևանի ժամանակով 17:00-ից սկսած, կկայանա Կոնֆերենցիաների լիգայի 2023/24 խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։
Մրցաշարի այդ փուլից պայքարը կսկսեն նաև հայկական երեք ակումբներ` «Փյունիկը», «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը»։
Նշենք, որ հայկական ակումբներն ընդգրկված են վիճակահանության «ուժեղների» զամբյուղում։
«Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցները հետյալ ակումբներն են.
«Տորպեդո Քութայիսի» (Վրաստան)
«Բալցան» (Մալթա)
«Նեման» (Բելառուս)
«Էգնատիա» (Ալբանիա)
«Կոսմոս» (Սան Մարինո)
«Ալաշկերտի» հավանական մրցակիցները հետևյալ ակումբներն են.
«Տիրանա» (Ալբանիա)
«Ժելեզնիչար» (Բոսնիա և Հերցեգովինա)
«Զիմբրու» (Մոլդովա)
«Բիրկիրկարա» (Մալթա)
«Արսենալ Տիվատ» (Չեռնոգորիա)
«Փյունիկը» մրցակից կարող է ստանալ հետևյալ ակումբներից մեկին.
«Մակեդոնիա Գյորչե Պետրով» (Հյուսիսային Մակեդոնիա)
«Պանևեժիս» (Լիտվա)
«Հոնկա» (Ֆինլանդիա)
«Դիլա Գորի» (Վրաստան)
«Նարվա Տրանս» (Էստոնիա)
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# 2023/24 մրցաշրջան, Ալաշկերտ, Արարատ-Արմենիա, Կոնֆերենցիաների լիգա, վիճակահանություն, Փյունիկ