Այսօր կկայանա Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը
Փետրվարի 24-ին կայացան Կոնֆերենցիաների լիգայի անցումային հանդիպումների` 1/16 եզրափակիչի պատասխան խաղերը, որոնց արդյունքներով 8 ակումբներ նվաճեցին մրցաշարի 1/8 եզրափակիչի ուղեգիր։
Այդ 8 ակումբները միացան մրցաշարի խմբային փուլն առաջին տեղով հաղթահարած մյուս 8 ակումբներին, որոնք միանգամից նվաճել էին 1/8 եզրափակիչի ուղեգիր։
Այսօր` փետրվարի 25-ին`Երևանի ժամանակով 16:00-ից սկսած` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Նիոնում կկայանա Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։
Վիճակահանության համար ակումբները բաժանվել են երկու զամբյուղի։ Միանգամից 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճած ակումբները հայտնվել են առաջին, իսկ 1/16 եզրափակիչի արգելքը հաղթահարած ակումբները` երկրորդ զամբյուղում։
Առաջին զամբյուղ – «ԱԶ Ալկմար», «Բազել», «Գենտ», «Կոպենհագեն», ԼԱՍԿ, «Ռեն», «Ռոմա», «Ֆեյենորդ»
Երկրորդ զամբյուղ – «Բուդե Գլիմտ», «Վիտես», «Լեսթեր», «Մարսել», ՊԱՕԿ, «Պարտիզան Բելգրադ», ՊՍՎ, «Սլավիա Պրահա»
Նշենք, որ մրցաշարի 1/8 եզրափակիչի շրջանակում նույն երկրների ներկայացուցիչները չեն կարող զույգ կազմել միմյանց հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԶ-Ալկմար, Բազել, Բուդե Գլիմպտ, Գենտ, ԼԱՍԿ, Լեսթեր, Կոնֆերենցիաների լիգա, Կոպենհագեն, ՈւԵՖԱ, Պարտիզան-Բելգրադ, ՊԱՕԿ, ՊՍՎ, Ռեն, Ռոմա, Սլավիա Պրահա, Վիտես, Օլիմպիկ Մարսել, Ֆեյենորդ