Այնտրախտի երկրպագուների հնարամիտ պատսխանը Բավարիայի երկրպագուներին
Գերմանիայի գավաթի քառորդ եզրափակչի շրջանակում «Այնտրախտը» 2։0 հաշվով առավելության է հասել «Վերդերի» նկատմամբ։
«Այնտրախտի» երկրպագուները հանդիպման ընթացքում հնարամիտ պաստառ են պարզել, որը նվիրված է եղել «Հոֆֆենհայմի» սեփականատեր Դիտմար Հոպին։ Գերմանիայում շատ ֆանշարժումներ խիստ քննադատում են Դիտմար Հոպին, ում մեղարդում են Բունդեսլիգայի կանոնագիրքը շրջանցելու մեջ։ Բանն այն է, որ Հոպը տիրապետում է «Հոֆֆենհայմի» բաժնետոմսերի 49%-ից ավելիին, ինչը Գերմանիայում ընդունված չէ։ Նախորդ weekend-ին կայացած «Հոֆֆենհայմ» – «Բավարիա» (0:6) հանդիպման 66-րդ րոպեին մյունխենյան ակումբի երկրպագուները վիրավորական պաստառ էին պարզել, որի վրա գրված է եղել՝ Դիտմար Հոպը դեռևս անբարոյականի որդի է, ինչի պատճառով հանդիպումը երկու անգամ կանգնեցվել է։
Ֆրանկֆուտրյան ակումբի երկրպագուները երեկվա խաղում պատասխանել են մյունխենյան ակումբին։ Երկրպագուները նախ պարզել են մի գրություն, որի վրա գրված է եղել՝ Դիտմար Հոպը որդի է․․․ այնուհետև պարզել են պաստառի մյուս հատվածը, որի արդյունքում այն ստացել է հետևյալ տեսքը․
«Դիտմար Հոպը իր մայիրիկի որդին է»։
# DFB-Pokal, Այնտրախտ, Բավարիա, Դիտմար Հոպ, Հոֆֆենհայմ, ՎԵրդեր