Այաքսը հին օրերն էր հիշել՝ ջախջախելով Յանգ Բոյսին🎥
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Այաքսը» «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտում մրցեց «Յանգ Բոյսի» դեմ։
Ողջ հանդիպման ընթացքում Ամստերդամը ներկայացնող ակումբը ֆանտաստիկ առավելություն ուներ Բեռնից ժամանած հյուրերի նկատմամբ։
Դեռ առաջին կեսում Էրիկ Տեն Հագի սաները կարող էին մի քանի անգամ դառնալ գոլի հեղինակ, սակայն ամեն անգամ «Այաքսի» ֆուտբոլիստներին ինչ-որ բան չէր հերիքում․ նպաստավոր դիրքերից վրիպեցին Էթոնին, Տուշան Տադիչը, Ռայան Գրավենբերխը, Դավիդ Ներեսը։
Ամեն դեպքում, առաջին խաղակեսի ընթացքում «Այաքսի» ֆուտբոլիստների կատարած 7 հարվածներից ոչ մեկ չդարձավ գոլային, իսկ կողմերն ընդիմջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։
Այն, ինչ չհաջողվեց անել առաջին կեսում, հոլանդական ակումբն արեց երկրորդում։
Երկրորդ խաղակեսի ընթացքում «Այաքսի» ֆուտբոլիստների առավելությունն էլ ավելի ակնհայտ էր, որոնք որևէ հնարավորություն չտվեցին մրցակցին։
Երկրորդ կեսում Տեն Հագի սաների ունեցած առավելությունն արտահայտվել է նաև թվերի տեսքով․ «Այաքսը» միայն երկրորդ 45 րոպեների ընթացքում կատարել է 13 հարված՝ 5-ը դիպուկ, գնդակին տիրել է 66 %, իրացրել է 3 անկյունային հարված, ինչպես նաև անցկացրել է 86 գրոհ։
Այս տեսանելի առավելությունը չէր կարող չտալ իր արդյունքը․ «Այաքսի» տաները երկրորդ կեսի ընթացքում երեք անգամ գրավեցին Գիյոմ Ֆևրի պաշտպանած դարպասը, իսկ գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Դևի Կլասենը, Դուշան Տադիչն ու Բրայան Բոբեյը։
Հատկանշական է, որ «Յանգ Բոյսի» ֆուտբոլիստները բացարձակ որևէ շանս չունեին այս խաղում․ նրանք կատարել են ընդամենը 1 հարված, որն էլ շեղ է ստացվել։
Այսպիսով, Էրիկ Տեն Հագի սաները 3։0 հաշվով գերվստահ հաղթանակ տարան «Յանգ Բոյսի» նկատմամբ՝ գործնականում վճռելով դիմակայության ելքը։
Հավելենք, որ կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 18-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Բրայան Բոբեյ, Դեվի Կլասեն, Դուշան Տադիչ, Եվրոպա-լիգա, Էրիկ Տեն Հագ, Յանգ Բոյս