Այաքսը 13 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը🎥
Հոլոնդական Էրեդիվիզիայի 6-րդ տուրի շրջանակում բավականին արտասովոր հաշիվ գրանցվեց։
«Այաքսը» հյուրընկալվելիս ոչ ֆուտբոլային՝ 0։13 հաշվով ջախջախել է «Վենլոյին»։
Մինչև 54-րդ րոպեն ամեն ինչ ֆուտբոլային էր մինչև խաղադաշտից չհեռացվեց «Վենլոյի» պաշտպան Կրիսչեն Կումը։ Այդ ժամանակ Ամստերդամը ներկայացնող ակումբը հաղթում էր ընդամենը 4 գնդակի տարբերության, իսկ կարմիր քարտից հետո ևս 9 անգամ գրավեց մրցակցի դարպասը։
Էրիկ Տեն Հագի թիմից իր հաշվին պենտատրիկ (5 գոլ) գրանցեց Լասինա Տրաորեն, դուբլի հեղինակներ դարձան Կլաս-Յան Հունտելաարը և Յուրգեն Էկելենկամպը, իսկ մեկական անգամ աչքի ընկան Էնթոնին, Դուշան Տադիչը, Դեյլի Բլինդը, ինչպես նաև Լիսանդրո Մարտինեսը։
Այս հաղթանակից հետո «Այաքսը» վաստակեց 15 և գլխավորեց մրցաշարային աղյուսակը, իսկ «Վենլոն» 5 միավորով 11-րդն է։
# Այաքս, Դեյլի Բլինդ, Դուշան Տադիչ, Էնթոնի, Էրեդիվիզիա, Լասինա Տրաորե, Լիսանդրո Մարտինես, Կլաս-Յան Հունտելաար, Յուրգեն Էկելենկամպ, Վենլո