Ամորիմն ակնարկել է, որ ՄՅՈՒ-ի խաղացողները ցանկանում են ազատվել իրենից
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում երկրի 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Գրիմսբի Թաունից» կրած սենսացիոն պարտությունից հետո ակնարկել է, որ մանկունիական գրանդի ֆուտբոլիստները ցանկանում են ազատվել իրենից.
«Ինձ համար կարևոր չէ` փրկեցին խաղը, թե` ոչ։ Կարծում եմ` կարծում եմ հաղթեց խաղադաշտի լավագույն թիմը։ Նույնիսկ լավագույն խաղացողները կարող են պարտվել, քանի որ յուրաքանչյուր թիմ ի զորու հաղթել ցանկացած մրցակցի։
Ըստ իս` այս խաղում թիմը և մի շարք խաղացողներ իրենց հայտարարությունն արեցին։ Վերջ։ Մենք պարտվեցինք. հաղթեց լավագույն թիմը։ Կարծում եմ` բոլորը հասկանում են, թե ինչի մասին է խոսքը, ուստի պետք է փորձեմ առաջ շարժվել։
Ակնհայտ է, որ խաղն սկսեցինք ոչ բավարար ինտենսիվությամբ, ձախողեցինք պռեսինգի մեր մարտավարությունն ու շատ վհատված տեսք ունեինք։ Սա խաղացողների հայտարարությունն էր»,- նշել է պորտուգալացի մասնագետը, որի խոսքը մեջբերում է BBC-ն։
«Կարմի սատանաները» «Գրիմսբի Թաունի» դեմ հանդիպման հիմնական ժամանակում ոչ-ոքի (2:2) են գրանցել, սակայն պարտվել են թրիլերային 11-մետրանոց հարվածաշարում` 11:12։ Ակումբները 13-ական հարված են կատարել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Carabao Cup, Անգլիայի լիգայի գավաթ, Գրիմսբի Թաուն, Մանչեսթեր Յունայթեդ, Ռուբեն Ամորիմ