Ամոյան. «Այս պահին դեռ չեմ գիտակցում` ինչի եմ հասել» 🎥
Ամոյան. «Այս պահին դեռ չեմ գիտակցում` ինչի եմ հասել» 🎥
20/09/2025 - 17:45

Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (77կգ) աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալուց հետո խոսել է իր գրանցած հաջողության մասին.

«2021թ. 72կգ քաշային կարգում արդեն դարձել էի աշխարհի չեմպիոն։ Ինձ համար շատ դժվար էր հարմարվել նոր քաշային կարգում։

Երկու տարի շարունակ վնասվածքներով էի գոտեմարտում, և ամեն ինչ չէր ընթանում այնպես, ինչպես հարկն է։ Բարեբախտաբար, այս առաջնությանը լիովին պատրաստ էի՝ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, թե՛ ֆունկցիոնալ առումով, և Աստծո օգնությամբ կարողացա նվաճել երկրորդ ոսկին։

Ճապոնացին մեր քաշային կարգի առաջատարներից է։ Նրան հաղթելու միակ տարբերակը ամբողջ ուժով գոտեմենամարտելն էր։ Կարծես այսօր իմ օրն էր՝ վստահորեն ու հաստատակամ աշխարհի չեմպիոն դառնալու համար։

Շատ դժվար է լինելու պահել այս տիտղոսը։ Պետք է ճիշտ մարզվեմ, կարգապահ լինեմ, որպեսզի պաշտպանեմ չեմպիոնի կոչումը։ Անկեղծ ասած՝ այս պահին դեռ չեմ գիտակցում` ինչի եմ հասել։ Կարծում եմ՝ հայրենիք վերադառնալուց հետո կհասկանամ»,- ասել է 26-ամյա ըմբիշը, որի խոսքը մեջբերում է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի (UWW) պաշտոնական կայքը։

Ամոյանը եզրափակիչում 10:1 հաշվով ջախջախել է Օլիմպիական գործող չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակային։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025