Ամերիկյան գրանդը, Բեյլի տրանսֆերի հարցում, բանակցություններ է սկսել Ռեալի հետ
«Ռեալ Մադրիդի» վինգեր Գարեթ Բեյլը, ով 2020/21 մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Տոտենհեմի» կազմում, հնարավոր է, կարիերան շարունակի ամերիկյան ՄԼՍ-ում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, «Լոս-Անջելես Գալաքսին» բանակցություններ է սկսել «Ռեալի» հետ վալիացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում։
Սկիրան այլ մանրամասներ չի հայտնում. միայն գրում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը Եվրո-2020-ի ավարտից հետո վերադառնալու է «արքայական» ակումբ, սակայն «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նրա հետ այլևս հույսեր չի կապում։
Հավելենք, որ Գարեթ Բեյլը դեևռս մեկ տարվա պայմանագիր ունի մադրիդյան ակումբի հետ, որն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գարեթ-Բեյլ, Լոս-Անջելես Գալաքսի, ՄԼՍ, Նիկոլո Սկիրա, Ռեալ Մադրիդ, տրանս