Աղբյուր․ «Ռոնալդինիոն կվերսկսի կարիերան»
Բրազիլիայի հավաքականի, «Բարսելոնայի» և «Միլանի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինիոն, հնարավոր է, վերսկսի կարիերան։
40-ամյա նախկին սուպերաստղը մտածում է մեծ ֆուտբոլ վերադառնալու գաղափարի մասին։ Նրա նոր ակումբը կարող է դառնալ արգենտինական «Խիմնասա Լա Պլատան», որի գլխավոր մարզիչը Դիեգո Արմանդո Մարադոնան է։ Այդ մասին տեղեկացնում է Diaro El Dia-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոնին ու արգենտինական ակումբի ներկայացուցիչները որևէ հարցի շուրջ դեռևս չեն բանակցել, սակայն Մարադոնան հույս ունի, որ Ռոնալդինիոն կմիանա իր ակումբին։
Այժմ Ռոնալդինիոն Պարագվայում գտնվում է տնային կալանքի տակ այն բանից հետո, երբ անօրինական փաստաթղթերով մուտք էր գործել այդ երկրի տարածք։ Դատական գործընթացը կորոնավիրուսի համաճարակի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է։
Նշենք, որ Ռոնալդինիոն «Խիմնասիա» կարող էր տեղափոխվել դեռևս 2016 թվականին։ Արգենտինական ակումբն այդ ժամանակ ֆուտբոլիստին առաջարկում էր տարեկան 1․5 մլն եվրո աշխատավարձ, սակայն խաղացողի և եղբայր Ռոբերտո դե Ասիս Մորեյրան, ով նաև Ռոնալդինիոյի գործակալն է, հայտարարեց, որ խաղացողը չի տեղափոխվի «Խիմնասիա»։
Հիշեցնենք, որ Ռոնալդինիոյի վերջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է բրազիլական «Ֆլումինենսեն», որի հետ 2015 թվականի սեպտեմբերին երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը, իսկ 2018 թվականի հունվարին հնդկական ֆուտզալի ակումբներից մեկի կազմում երկու հանդիպում անցկացնելուց հետո վերջնականապես հեռացավ մեծ ֆուտբոլիստ։
# Արգենտինայի առաջնություն, Դիեգ-Մարադոնա, Դիեգո Արմանդո Մարադոնա, Խիմնասիա լա Պլատա, Ռոնալդինիո