Աղբյուր․ Մխիթարյանը, հնարավոր է, վերադառնա Արսենալ
Ըստ Football London-ի` «Արսենալը» մոտ օրերս կհայտարարի Միկել Արտետայի ակումբի գլխավոր մարզիչ նշանակման մասին։ Ինչպես տեղեկացնում է աղբյուրը՝ Միկել Արտետան արդեն հանդիպել է լոնդոնյան ակումբի ղեկավարության հետ և քննարկել է նաև թիմի տրնասֆերները։
Արտետան նշանակման դեպքում դիտարկելու է նաև այլ ակումբներում վարձակալական հիմքունքներով հանդես եկող խաղացողների վերադարձի մասին։
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան նույնպես քննարկվել է, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են հենց «Արսենալին»։
Եթե Մխիթարյանը շարունակի արդյունավետ հանդիպումները, ապա ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում կվերադառնա «Արսենալ» ու կրկին հանդես կգա «զինագործների» կազմում։
# Արսենալ, Հենրիխ-Մխիթարյան, Միկել Արտետա, Ռոմա