Աղբյուր․ «Բարսելոնան այս տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք չի բերի կենտրոնական հարձակվող»
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնական «Բարսելոնան» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ կենտրոնական հարձակվող ձեռք չի բերի։ Ակումբը փոխարինող էր փնտրում Լուիս Սուարեսի համար, ով վնասվածքի պատճառով մինչև մայիս դուրս է մնացել շարքից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «կապտանռնագույնների» ղեկավարներն այդպես էլ չեն գտել այնպիսի խաղացող, ով, իրոք, կուժեղացնի ակումբի խաղը, և որի համար մեծ գումարներ չեն պահանջի։
Հունվար ավսվա ընթացքում «Բարսելոնայի» հետ էին կապում այնպիսի խաղացողներ, ինչպիսիք էին Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, Օլիվիե Ժիրուն, Դուշան Տադիչը, Ռոդրիգո Մորենոն, Ռիչարլիսոնը և այլք։ Այս խաղացողների տրանսֆերն տարբեր պատճառներով ձախողվել են։
# Բարսելոնա, Դուշան Տադիչ, Լուիս-Սուարես, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ, Ռիչարլիսոն, Ռոդրիգո Մորենո, տրանսֆերներ, Օլիվիե Ժիրու