Աղբյուր. «Ռուս երկրպագուներին չի թույլատրվել գնել Հայաստան – Ուկրաինա հանդիպման տոմսեր»
Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0:5 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց Ուկրաինայից։
Championat.com-ը` հղում կատարելով Twitter-ի Zorya Londonsk միկրոբլոգին, որը վարում է ուկրաինական ծագում ունեցող բրիտանացի լրագրող Էնդրյու Տոդոսը, հայտնում է, որ այդ հանդիպմանը «Հանրապետական» մարզադաշտում ներկա է եղել մոտ 10 հազար հանդիսական։
Աղբյուրի փոխանցմամբ` ռուսական անձնագիր ունեցող մարդկանց չի թույլատրվել ձեռք բերել այդ հանդիպման տոմսերը։
Բացի դրանից, այն ռուսները, ովքեր կարողացել են ինչ-ինչ տարբերակներով գնել հանդիպման տոմս, նրանց չի թույլատրվել մուտք գործել մարզադաշտ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Հայաստան-Ուկրաինա, Հայաստանի-հավաքական, Ուկրաինայի հավաքական, Ռուս-ուկրաինական պատերազմ