Աղբյուր. «Ինտերում համասեռամոլ ֆուտբոլիստ է հանդես գալիս»
Ինսայդեր Ֆաբրիցիո Կորոնան հայտնել է, որ «Ինտերի» կազմում հանդես է գալիս համասեռամոլ ֆուտբոլիստ։
Կորոնան վերջերս ստացել է հումորային «Ոսկե գետակինճ» մրցանակը, որն իտալացի հեռուստահաղորդավարներն այն շնորհում են ֆուտբոլում հնչեղ անհաջողությունների և սկանդալային լուրերի համար։
Մրցանակը ստանալուց հետո նախկին պապարացին իր հիասթափությունն է հայտնել RAI հեռուստաընկերության կողմից ստացած գրաքննության համար, երբ ցանկացել է բացահայտել իտալական ֆուտբոլային խաղադրույքների գործի հետ կապված ավելի շատ մանրամասներ:
Բացի այդ, նա հայտարարել է, որ Ա սերիայում նվազագույնը մեկ ֆուտբոլիստ կա, ով համասեռամոլ է.
«Դա «Ինտերի» ֆուտբոլիստ է, բայց ավելին չեմ կարող ասել, այլապես փորձանքի մեջ կհայտնվեմ:
Ես հավատում եմ, որ բոլոր ֆուտբոլային ակումբներում կան համասեռամոլ ֆուտբոլիստներ, բայց ոչ ոք դա չի խոստովանում, նրանք իրենց այնպես են պահում այնպես, կարծես RAI-ի եթերում են»,- նշել է Կորոնան, ում խոսքերը մեջբերում է Tendenzediviaggio-ն։
Հավելենք, որ Ֆաբրիցո Կորոնան առաջիններից է եղել, ով հայտարարել է, որ իտալական ֆուտբոլի մի շարք խաղացողներ անօրինական խաղադրույքներ են կատարում։
Հետագայում այդ գործով 7 ամսվա որակազրկում ստացավ «Յուվենտուսի» կիսապաշտպան Նիկոլո Ֆաջիոլին։
Խոշոր որակազրկում է սպառնում նաև «Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոմալիին, ով «Միլանում» հանդես գալու տարիներին խաղադրույքներ է կատարել «ռոսոներիների» հանդիպումների համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Ֆաբրիցո Կորոնա