Աղբյուր. «Բեյլը պահեստայինների նստարանին ծիծաղել է Անչելոտիի ու Ազարի վրա»📸
Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց «Ատլետիկ Բիլբաոյին»` լքելով պայքարը։
Այդ հանդիպմանը «արքայական» ակումբից հայտավորված էր նաև Գարեթ Բեյլը, ով այդպես էլ դուրս չեկավ դաշտ։
Ըստ El Chiringuito TV-ի` վալիացի ֆուտբոլիստը նույնիսկ պահեստայինների նստարանին հակասական գործողություններով է աչքի ընկել։
Բանն այն է, որ 75-րդ րոպեին մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Էդեն Ազարին հրահանգում է նախավարժանք կատարել և այն բանից հետո, երբ բալգիացի ֆուտբոլիստը մի քանի վարժություններ է կատարում եզրային գծի սահմաններում, «Պապա Կառլոն» մտափոխվեց և որոշեց նրան դաշտ դուրս չբերել։
Այն պահին, երբ Ազարը վերադառնում էր պահեստայինների նստարան, EL Chiringuito-ի տեսախցիկը ֆիքսել է, թե այդ պահին ինչպես է Գարեթ Բեյլը ծիծաղում Էդեն Ազարի և Կառլո Անչելոտիի վրա։
Հավելենք, որ 32-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում մասնակցել է ընդամենը 3 հանդիպման` խփելով 1 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Ատլետիկ Բիլբաո, Գարեթ-Բեյլ, Էդեն-Ազար, Իսպանիայի գավաթ, Կառլո Անչելոտի, Ռեալ Մադրիդ