Զիդանն ինքնամեկուսացումից հետո առաջին մարզումն է անցկացրել Ռեալի ղեկին
Ինչպես տեղեկացնում է «Ռեալի» պաշտոնական կայքը, մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը բուժվել է կորոնավիրուսից։
Բանն այն է, որ հունվարի 22-ին ֆրանսիացի մարզիչը կորոնավիրուսի թեստ էր հանձնել, որի պատասխանը դրական է եղել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 48-ամյա մասնագետը այսօր՝ փետրվարի 2-ին, ինքնամեկուսացումից հետո առաջին անգամ ներկա է գտնվել «սերուցքայինների» մարզմանը։
«Արքայական» ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հունվարի 6-ին։
Իսպանական Լա լիգայի շրջանակում «Ռեալը» արտագնա խաղում ուժերը կչափի «Ուեսկայի» դեմ։
Տեղեկացնենք, որ այս պահին Զիդանի սաները Լա լիգայի ընթացիկ առաջնությունում 20 խաղերից հետո իրենց ակտիվում ունեն 40 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում։
Նույնքան միավոր ունի նաև «Բարսելոնան», սակայն լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ կատալոնական ակումբը երկրորդ հորիզոնականում է ։
Առաջատարը «Ատլետիկոն» է։ Դիեգո Սիմեոնեի սաները 10 միավորով առաջ են անցել իրենց հետապնդող հիմնական ակումբներից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Զինեդին-Զիդան, Լա լիգա, Ռեալ Մադրիդ