Ալֆոնսո Դևիսն ուղիղ եթերում չի կարողացել զսպել հույզերը Կանադայի` ԱԱ ուղեգիր նվաճելուց հետո🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի գոտու որակավորման փուլի 13-րդ տուրի շրջանակում Կանադայի հավաքականը սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց Ճամայկային։
Այդ հաղթանակի շնորհիվ` Կանադայի հավաքականը 36 տարի անց նվաճել է աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր։
Հավաքականում իր խաղընկերների խաղին Twitch-ի ուղիղ եթերում հետևում էր «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը, ով սրտամկանի բորբոքման պատճառով արդեն տևական ժամանակ է չի կարողանում մասնակցել հանդիպումներին։
Հանդիպման ավարտից հետո 21-ամյա ֆուտբոլիստը չի կարողացել զսպել հույզերն ու արտասվել է հենց ուղիղ եթերի ժամանակ։
Հավելենք, որ ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու ընթացիկ որակավորման փուլի շրջանակում Դևսին անցկացրել է 13 հանդիպում` դառնալով 5 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Ալֆոնսո Դևիս, Աշխարհի առաջնություն, Կանադայի հավաքական, ԿՈՆԿԱԿԱՖ, Ճամայկայի հավաքական, Մունդիալ-2022, Քաթար-2022