Ալֆոնսո Դևիսի տրանսֆերային արժեքը ռեկորդային աճ է գրանցել
Ինչպես հաղորդում է Transfermarkt-ը, «Բավարիայի» կիսապաշտպան Ալֆոնսո Դևիսը և Դորտմունդի Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը ընթացիկ՝ 2020 տարում ամենամեծ տրանսֆերային աճն են գրանցել։ Երկուսի տրանսֆերային արժեքն ավելացել է 49,5 մլն ֆունտ ստերլինգով։
Հալանդն արձանագրել է 122,2 %-անոց աճ․ ներկա պահին նորվեգացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 90 մլն ֆունտ ստերլինգ։
Ալֆոնսո Դևսի տրանսֆերային արժեքն է 72 մլն ֆունտ ստերլինգ․ այս ցուցանիշով նա ռեկորդային՝ 220%-անոց առաջընթաց է գրանցել մեկ տարվա ընթացքում։
Այս սանդղակի երրորդ հորզոնականում է «Բարսելոնայի» երիտասարդ կիսապաշտպան Անսու Ֆաթին։ 18-ամյա ֆուտբոլիստը կրկնապատկել է իր տրանսֆերային արժեքը՝ 36 միլիոնից դարձնելով 72 մլն ֆունտ ստերլինգ։

Ալֆոնսո Դևիսը մյունխենյան ակումբ է տեղափոխվել 2018 թվականի հուլիսին։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։ Նա միակ կանադացին է, որին հաջողվել է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։ Դեկտեմբեր ամսին Դևիսն արժանացավ Կանադայի լավագուն ֆուտբոլիստի կոչմանը։
# Transfermarkt, Ալֆոնսո Դևիս, Անսումանե-Ֆաթի, Բավարիա, Բարսելոնա, Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ