ՈՒղևորություն Մեսսիի ինքնաթիռով․ Արգենտինայի նախագահը վարձակալել է Մեսսիի ինքնաթիռը
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Արգենտինայի նախագահը Ալբերտո Ֆերնանդեսը վարձակալել է «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսիի ինքնաթիռը, որպեսզի մեկնի Մեքսիկա՝ մասնակցելու այդ երկրի անկախության 200-րդ տարեդարձի տոնակատարություններին։
Հաղորդվում է, որ ինքնաթիռը 4 օրով վարձակալելու դիմաց Ալբերտո Ֆերնանդեսը Մեսսիին վճարել է 160 հազար եվրո։
Նախագահը նախընտրել է հենց Մեսիի ինքնաթիռը, քանի որ այն համապատասխանել է կորոնավիրուսային անվտանգության պահանջներին։
Ինքնաթիռի արժեքը գնահատվում է 15 մլն դոլար։ Այն գրանցված է Արգենտինայում և սովորաբար կայանված է Մեսսիի հարազատ քաղաքի՝ Ռոսարիոյի օդանավակայանում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# marca, Ալբերտո Ֆերնանդես, Մեսսի