Ալբանիայի հավաքականի հարձակվողի զավեշտալի պատահական գոլն Իսպանիայի դեմ խաղում
Ալբանիայի հավաքականն ընկերական հանդիպման շրջանակում մարտի 26-ին մրցեց Իսպանիայի դեմ` պարտվելով 1:2 հաշվով։
Ալբանացիների միակ գոլը 85-րդ րոպեին խփեց Միրտո Ուզունին` հավասարեցնելով հաշիվը։
Հատկանշական է, որ այդ գոլը ստացվել է անչափ զավեշտալի ու պատահական, քանի որ իսպանացիների պաշտպան Պաու Տորեսը փորձեց գնդակը կրծքով փոխանցել դարպասապահ Դավիդ Ռայային, սակայն, այն անդրադառնալով Ուզունիից, հայտնվեց «ֆուրիա ռոխայի» դարպասում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալբանիայի հավաքական, Դավիդ Ռայա, ընկերական-հանդիպումներ, Իսպանիայի հավաքական, Միրտո Ուզունի, Պաու Տորես