Ալ-Սաադը հաստատել է, որ Խավին և Բարսելոնան բանակցում են
Քաթարական «Ալ-Սաադի» սպորտային տնօրեն Մոհամեդ Գոլյամը հաստատել է, որ ակումբի գլխավոր մարզից Խավին և կատալոնական «Բարսելոնան» բանակցություններ են վարում։
«Այո՛, կողմերը բանակցում են։ Մենք հաջողություն ենք մաղթում Խաղվիին, ինչ որոշում էլ նա կայացնի։
Վերջին խոսքը լինելու է Խավիինը։ Մենք սպասում ենք և նա դեռևս մեր մարզիչն է»,- Գոլյամի խոսքերը մեջբերում է hihi2-ը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կատալոնական ակումբը դիտարկում է իր նախկին ֆուտբոլիստին հրավիրելու տարբերակը՝ առաջարկելով նրան 2,5 տարվա պայմանագիր։
# Ալ-Սաադ, Բարսելոնա, Լա-լիգա, Խավի