Բարսելոնան քննարկում է Խավիին հրավիրելու տարբերակը

Բարսելոնան քննարկում է Խավիին հրավիրելու տարբերակը

11/01/2020 - 14:56

Կատոլանական «Բարսելոնայի» ղեկավարությունը լրջորեն մտահոգված է ակումբի գրանցած վերջին արդյունքները։ Ակումբում սկսել են քննարկել Էռնեստո Վալվերդեի հեռացումը։ Վալվերդեի հավանական թեկնածուն կատալոնական ակումբի լեգենդար կիսապաշտպան Խավին է, ով ներկա պահին աշխատում է Քաթարը ներկայացնող «Ալ-Սադում»՝ որպես գլխավոր մարզիչ։

Երեկ ակումբի գլխավոր տնօրեն Օսկար Գրաուն և սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալը մեկն էլ են Քաթարի մայրաքաղաք Դոհա և հանդիպել են 39-ամյա մասնագետի հետ, որպեսզի քննարկեն այդ հարցը։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն՝ հղում կատարելով RAC1 -ին։

Ինչպես նշում է աղբյուրը, կատալոնական ակումբը իր նախկին ֆուտբոլիստին առաջարկել է 2․5 տարվա պայմանագիր, եթե մասնագետը համաձայնի գլխավոր ակումբը այս պահին։ Սակայն, Խավին նախընտրում է ակումբը գլխավորել 2020 թվականի ամռանը։ Այդ դեպքում ակումբը նրան կառաջարկի 2 տարվա պայմանագիր։

Ներկայիս գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի ճակատագիրը կարծես թե վերջնական որոշված է․ հաջորդ մրցաշրջանում բասկ մասնագետը չի լինի ակումբի ղեկին։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023