Ալ Նասրը 60 մլն եվրո արժողությամբ տրանսֆեր է ավարտին հասցրել
«Պորտուի» եզրային կիսապաշտպան Օտավիոն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։
«Ալ Նասրն» ակտիվացնելու է «վիշապների» և 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում առկա հրաժարագնի կետը և գործարքի դիմաց վճարելու է 60 մլն եվրո։
Աղբյուրի փոխանցմամբ` «Ալ Նասրն» այդ գումարը վճարելու է ոչ թե միանգամից, այլ մաս-մաս։
Այժմ սաուդարաբական ակումբն ու «Պորտուն» գործարքն ավարտին հասցնելու համար պատրաստում են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ Օտավիոն նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2026 թ., իսկ նրա տարեկան աշխատավարձը լինելու է 15 մլն եվրո։
հավելենք, որ Օտավիոն «Պորտուի» կազմում հանդես էր գալիս 2014 թ. սեպտեմբերից` անցկացրած 283 խաղում դառնալով 31 գոլի և 75 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Նասր, Նիկոլո Սկիրա, Պորտու, տրանսֆերներ, Օտավիո, Ֆաբրիցո Ռոմանո