Ազգերի լիգա. Հունգարիան շարունակում է զարմացնել` հյուրընկալվելիս հաղթելով Գերմանիային🎥
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ խմբի 5-րդ տուրում Հունգարիայի հավաքականը Լայպցիգի «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց Գերմանիայի ընտրանու դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ «մագյարներին» հաջողեց հաղթել 1:0 հաշվով։
Մարկո Ռոսիի թիմին հաղթանակ պարգևեց 17-րդ րոպեին Ադամ Սալայիի խփած գնդակը։
Նշենք, որ պաշտոնական խաղերում Հունգարիայի հավաքականը Գերմանիային հաղթել էր հեռավոր 1954 թվականին։
Այդ ժամանակ Հունգարիան ԱԱ-1954-ի խմբային փուլի շրջանակում «բունդեսմանշաֆթին» հաղթել էր 8:3 հաշվով։
A դիվիզիոնի 3-րդ խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
Իտալիա 1:0 Անգլիա
Խումբը 5-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.
- Հունգարիա – 10 միավոր
- Իտալիա – 8 միավոր
- Գերմանիա – 6 միավոր
- Անգլիա – 2 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ադամ Սալայի, Ազգերի լիգա, Գերմանիայի հավաքական, Հունգարիայի հավաքական, Մարկո Ռոսի